Tylko Ty / Միայն դու (19 մայիսի, 2022)
Սիրով հրավիրում ենք ունկնդրելու Սարի նոր կատարումը՝ «Tylko Ty» (Միայն դու) ստեղծագործությունը: Այն լեհ հեղինակների ստեղծագործություն է. երաժշտությունը՝ Հենրիկ Վարսի, տեքստը՝ Ալեքսանդր Յելլինի։ Սա հերթականա ստեղծագործությունն է լեհերենով, որը կատարում է Սարը՝ յուրահատուկ մշակմամբ և նոր մեկնաբանությամբ։ Երգի մշակումը՝ հայ երաժիշտ և կոմպոզիտոր Ալեքսանդրա Մաղաքյանի, ձայնագրման ռեժիսոր և համադրող՝ Ստեփան Բերուջանյան, ձայնագրությունը՝ „Spox music” ստուդիա (Վարշավա), պաստառի լուսանկարը՝ Միխալ Իգնարի։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանում և Լեհաստանում բոլոր մարդկանց, ովքեր իրականություն դարձրեցին այս գեղեցիկ ստեղծագործությունը, և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Սարին:
Սպասում ենք ձեր արձագանքներին:

Սար Սարգսյանը հրավիրում է Ձեզ "Vistula Sounds" 1-ին միջազգային վոկալ մրցույթ - փառատոնին, որը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 15-19-ը Լեհական Չեխոչինեկ քաղաքում: Սարը այս բացառիկ միջոցառման հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է: "Vistula Sounds"-ը լինելու է ամենամյա միջազգային միջոցառում՝ օտարերկրյա և լեհ մասնակիցների, հյուրերի և ժյուրիի մասնակցությամբ։ Այն ունի համահունչ հայեցակարգ՝ համատեղելով տարբեր մշակութային, ժամանցային և կրթական միջոցառումներ՝ վոկալ, բեմական և միջմշակութային առումներով: Փառատոնի նպատակն է նաև հարստացնել Չեխոչինեկ քաղաքի լայնածավալ մշակութային և ժամանցային առաջարկը քաղաքի և շրջակա տարածքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար բարձր մակարդակով գրավիչ միջոցառմամբ:
Հադրութի տոնին՝ օգոստոսի 15֊ին ընդառաջ՝ արմատներով հադրութցի երգիչ Սար Սարգսյանը ներկայացրել է իր նոր՝ վոկալ «Իմ Հադրութ» ստեղծագործությունը։
«Անմահների կանչը» երախտիքի խոսք է ուղղված Արցախյան Գոյամարտի հերոս զինվորներին։ Երգը կարծես երգվում է հենց զոհվածների անունից։ Ստեղծագործություն, որն այսուհետ կդառնա բոլոր ժամանակների պատերազմական օրերի հերոսապատման խորհրդանիշը։ Տեքստի հեղինակ՝ Աշոտ Հունանյան, երաժշտությունը՝ Արմենուհի Կարապետյանի, միքս և մասթերինգ՝ Կառնո Բաղդասարյանի և տեսահոլովակը՝ Iammedia։Ստեղծագործությունը կատարում են՝ Սար Սարգսյան /բարիտոն/, Գևորգ Կարամեթելյան /տենոր/ և Արմենուհի Կարապետյան /դաշնամուր/։ Տեսահոլովակը դիտել այստեղ՝