"Հայ Հոգին" (20 սեպտեմբերի, 2020)
Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ ծնունդ է առել 17 երկրներից 27 հայ երաժիշտների համախմբած` կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի, Մուշեղ Իշխանի բանաստեղծության հիման վրա գրված, «Հայ հոգին» նոր երգը։ Սարը նույնպես պատիվ ունեցավ մասնակից լինել այս գեղեցիկ նախաձեռնությանը՝ ներկայացնելով իր հայրենի Արցախը։
Սիրով հրավիրում ենք դիտելու և ունկնդրելու այդ գեղեցիկ ստեղծագործության տեսահոլովակը (սեղմել այստեղ) :

Արցախի հանրային հեռուստատեսություն. «Արտակարգ հանդիպում» Սարի հետ։ Լրագրող-հաղորդավար Լիանա Ադամյանը Սարի հետ զրուցել է Համավարակի դեմ պայքարի եվրոպական՝ լեհական մոդելի եւ վտանգին «արագ դիմակայելու» հայկական օրակարգի մասին։
ՍԻՐՈՎ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՇԱՏ ՍԻՐՈՒՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ: Ի ԴԵՊ ՍԱ ԵՐԳՉԻ ԼԵՀԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ Է, ԵՐԳԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՝ ՆԱՄԱԿ ՄԱՅՐԻԿԻՆ
Ունկնդրեք Սարի լեհերեն լեզվով առաջին հացազրույցը TOK FM-ի եթերում։ Լոս Պոլանդոս՝ հայկական տեսանկյունից, հաղորդաշար՝ երեկոն TOK FM-ում, հաղորդավար՝ Պավել Սուլիկ։
Սար Սարգսյանը կմասնակցի Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո և «Հ Բ Ը Մ Սոֆիա» - ի աջակցությամբ՝ սույն թվականի սեպտեմբերի 13-ին Հայկական Ազգային Տան «Գրիգոր Ազարյան» դահլիճում կայանլիք համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։