news ar (1)

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա նաեւ Արցախում, որը տեղի կունենա Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ապրիլի 6-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` «Կարոտ»-ն իր առաջին ձայնասկավառակն է: