"Հայ Հոգին" (20 սեպտեմբերի, 2020)

20200926 134703Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ ծնունդ է առել 17 երկրներից 27 հայ երաժիշտների համախմբած` կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի, Մուշեղ Իշխանի բանաստեղծության հիման վրա գրված, «Հայ հոգին» նոր երգը։ Սարը նույնպես պատիվ ունեցավ մասնակից լինել այս գեղեցիկ նախաձեռնությանը՝ ներկայացնելով իր հայրենի Արցախը։

Սիրով հրավիրում ենք  դիտելու և ունկնդրելու այդ գեղեցիկ ստեղծագործության տեսահոլովակը (սեղմել այստեղ) :

pageglare

«Արտակարգ հանդիպում» Սարի հետ (24 հունիսի, 2020)

20200628 195530Արցախի հանրային հեռուստատեսություն. «Արտակարգ հանդիպում» Սարի հետ։ Լրագրող-հաղորդավար Լիանա Ադամյանը Սարի հետ զրուցել է Համավարակի դեմ պայքարի եվրոպական՝ լեհական մոդելի եւ վտանգին «արագ դիմակայելու» հայկական օրակարգի մասին։ Կարդալ ավելին ․․․

Սարի լեհերեն առաջին կատարումը (3 դեկտեմբերի, 2019)

mamo 2ՍԻՐՈՎ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՇԱՏ ՍԻՐՈՒՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ: Ի ԴԵՊ ՍԱ ԵՐԳՉԻ ԼԵՀԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ Է, ԵՐԳԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՝ ՆԱՄԱԿ ՄԱՅՐԻԿԻՆ   List do Matki։ 

Ի ՍՐՏԵ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԶԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԵՎ ԻՀԱՐԿԵ ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ․․․ Տեքստը՝ Ստանիսլավ Վերներ և Միրոսլավ Լեբկովսկի, երաժշտությունը՝ Ադամ Սկորուպկա, գործիքավորումը՝ Ալեքսանդրա Մաղաքյան, դուդուկ՝ Լևոն Թևանյան, ձայնագրման ռեժիսոր և համադրող՝ Միքայել Մարգարյան, ձայնագրությունը՝ „Delphy Records”(Վարշավա) & „Mi Prodactions”(Երևան)։ ՀԱՃԵԼԻ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ․․․

Սարի հարցազրույցը TOK FM-ի եթերում (20 նոյեմբերի, 2019)

1Ունկնդրեք Սարի լեհերեն լեզվով առաջին հացազրույցը TOK FM-ի եթերում։ Լոս Պոլանդոս՝ հայկական տեսանկյունից, հաղորդաշար՝ երեկոն TOK FM-ում, հաղորդավար՝ Պավել Սուլիկ։ Կարդալ ավելին ․․․

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում (2 սեպտեմբերի, 2019)

Սար Սարգսյանը Իսպանիայից վերադարձել է 2 գլխավոր մրցանակով (15 հունվարի, 2016)

news ar (7)

Հունվարի 3-5-ը Իսպանիայի Լլորետ դե Մար ծովափնյա քաղաքում տեղի է ունեցել «Gran Fiesta» միջազգային արվեստի մրցույթը, որտեղ Սար Սարգսյանը «Գրան Պրի»-ի, և առաջին գլխավոր մրցանակի է արժանացել: Միջազգային մրցույթին տարբեր տարիքային խմբերում մասնակցել է 100 երգիչ, գործիքային կատարող և պարող:

Կարդալ ավելին...

Բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (6 մարտի, 2015)

news ar (5)

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 7-ին կայանալու է միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր՝ բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը: Կոնցերտմայստեր՝ Անահիտ Դավթյան: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կամերային երաժշտության տնից:
Համերգի ընթացքում հնչելու է Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները: Համերգը նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կարդալ ավելին...

ԱՐՑԱԽՑԻ ԵՐԳԻՉԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ (26 հունիսի 2015)

news ar (6)

Արցախցի բարիտոն Սար Սարգսյանը մեկ անգամ չէ հաղթանակով ու ոսկե մեդալներով վերադարձել աշխարհի տարբեր ծագերում կազմակերպվող մրցույթ-փառատոներից։
Այս անգամ էլ երգիչը հուսախաբ չարեց իր հազարավոր երկրպագուներին. Իտալիայի Կիետի քաղաքում՝ Մարուչինո օպերայի թատրոնում հունիսի 13-14-ը կայացած՝ երգչախմբերի ու մեներգիչների ՙCHORUS INSIDE SUMMER - 2015՚ մրցույթ-փառատոնից նա վերադարձավ երկու ոսկե մեդալով։

Կարդալ ավելին...

ԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՄ ՇԵՆՔԸ (28 նոյեմբերի 2014)

news ar (4)

2014 թվականին համայն հայությունը նշում է մեծն Կոմիտասի ծննդյան 145-րդ հոբելյանը: Բնականաբար, գործընթացից անմասն չի մնում նաև Արցախը: Հերթական համերգը` նվիրված հոբելյանական այդ տարեդարձին, կայացավ նոյեմբերի 27-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում: Այս անգամ համերգային ծրագիրը` կազմված Կոմիտասի հանրահայտ, սիրված երգերից, ներկայացրեց վերջերս մեծ ճանաչում ստացած, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, բարիտոն Սար (Սարիբեկ) Սարգսյանը: Նվագակցում էր միջազգային մրցույթների դափնեկիր Արեն Ավետյանը:

Կարդալ ավելին...

Ստեփանակերտում կայացել է Սար Սարգսյանի մենահամերգը (23 ապրիլի, 2014)

news ar (3)

Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երգիչ՝ բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը` Թարիվերդիևի երաժշտության օրերի շրջանակներում:

Կարդալ ավելին...