ԵՍ ՓՈՐՁՈՒՄ ԵՄ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՄ ՇԵՆՔԸ (28 նոյեմբերի 2014)

news ar (4)

2014 թվականին համայն հայությունը նշում է մեծն Կոմիտասի ծննդյան 145-րդ հոբելյանը: Բնականաբար, գործընթացից անմասն չի մնում նաև Արցախը: Հերթական համերգը` նվիրված հոբելյանական այդ տարեդարձին, կայացավ նոյեմբերի 27-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում: Այս անգամ համերգային ծրագիրը` կազմված Կոմիտասի հանրահայտ, սիրված երգերից, ներկայացրեց վերջերս մեծ ճանաչում ստացած, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, բարիտոն Սար (Սարիբեկ) Սարգսյանը: Նվագակցում էր միջազգային մրցույթների դափնեկիր Արեն Ավետյանը:

Կարդալ ավելին...

Ստեփանակերտում կայացել է Սար Սարգսյանի մենահամերգը (23 ապրիլի, 2014)

news ar (3)

Այսօր Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ երգիչ՝ բարիտոն Սար Սարգսյանի մենահամերգը` Թարիվերդիևի երաժշտության օրերի շրջանակներում:

Կարդալ ավելին...

«Հայարտուն» կենտրոնում կայցավ Սար Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը (14 ապրիլի, 2013)

news ar (2)

Ապրիլի 14-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ երգիչ Սարիբեկ (Սար) Սարգսյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Ծնունդով արցախցիՍարիբեկ Սարգսյանը ճանաչված անուն է թբիլիսահայ երաժշտասեր հասարակայնության համար: Ութ տարի առաջ թբիլիսաբնակ Գևորգյան ընտանիքի կնքահայրությամբ մկրտվելով Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում, արցախցի Սարգսյան ընտանիքը անքակտելի թելերով կապվեց ոչ միայն Գևորգյան ընտանիքի, այլև թբիլիսահայ հասարակայնության հետ: Ուստի պատահական չէր, որ երիտասարդ բարիտոնը իր առաջին «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսի վայր ընտրեց հատկապես Վրաստանի մայրաքաղաքը:

Կարդալ ավելին...

Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակը կունենա նաեւ արցախյան շնորհանդես (4 ապրիլի, 2013)

news ar (1)

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա նաեւ Արցախում, որը տեղի կունենա Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ապրիլի 6-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` «Կարոտ»-ն իր առաջին ձայնասկավառակն է:

Կարդալ ավելին...