2023 թվականի դեկտեմբերի 25-ին լեհական պետական հեռուստատեսությամբ կայացավ «Աննա Գերմանը՝ մարդկանց սրտերում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, ֆիլմի ռեժիսորն է՝ հայտնի լեհ վավերագրող և ռեժիսոր Յադվիգա Նովակովսկան։ Լեհական էստրադային բեմի լեգենդար դեմքերի կողքին, «Լեհական երգի սպիտակ հրեշտակի» կյանքից անհայտ փաստեր նկարագրող ֆիլմում պատիվ է ունեցել հայտնվելու նաև Սար Սարգսյանը և իր հարգանքի տուրքն ու երախտագիտությունը հայտնել արտիստին, ում տեսնում է որպես իր "Պահապան հրեշտակը" արտիստիկ ձանապարհին, մեկը, ով ոգեշնչեց նրան և առաջնորդեց նրա գեղարվեստական և մասնավոր ճակատագիրը. առաջին համերգային ուղևորություն արտասահման, առաջին Գրան պրի մրցանակ, Սարի երկրորդ տուն, այսինքն՝ Լեհաստան և շատ ավելին...
Շատ շնորհակալություն տիկին Յադվիգա Նովակովսկային՝ այս հրաշալի նախագծին Սարի մասնակցության հրավերի համար։
Սիրով հարավիրում ենք դիտել ֆիլմը Լեհական պետական հեռուստատեսության կայքում. «Աննա Գերմանը՝ մարդկանց սրտերում»:
Լուսանկարը վավերագրական ֆիլմից: