pageglare

Tylko Ty / Միայն դու (19 մայիսի, 2022)

Tylko tyՍիրով հրավիրում ենք ունկնդրելու Սարի նոր կատարումը՝ «Tylko Ty» (Միայն դու) ստեղծագործությունը: Այն լեհ հեղինակների ստեղծագործություն է. երաժշտությունը՝ Հենրիկ Վարսի, տեքստը՝ Ալեքսանդր Յելլինի։ Սա հերթականա ստեղծագործությունն է լեհերենով, որը կատարում է Սարը՝ յուրահատուկ մշակմամբ և նոր մեկնաբանությամբ։ Երգի մշակումը՝ հայ երաժիշտ և կոմպոզիտոր Ալեքսանդրա Մաղաքյանի, ձայնագրման ռեժիսոր և համադրող՝ Ստեփան Բերուջանյան, ձայնագրությունը՝ „Spox music” ստուդիա (Վարշավա), պաստառի լուսանկարը՝ Միխալ Իգնարի։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանում և Լեհաստանում բոլոր մարդկանց, ովքեր իրականություն դարձրեցին այս գեղեցիկ ստեղծագործությունը, և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին Սարին:
Սպասում ենք ձեր արձագանքներին:

Սար Սարգսյանը հրավիրում է ... (6 մայիսի, 2022)

cgcgՍար Սարգսյանը հրավիրում է Ձեզ "Vistula Sounds" 1-ին միջազգային վոկալ մրցույթ - փառատոնին, որը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 15-19-ը Լեհական Չեխոչինեկ քաղաքում: Սարը այս բացառիկ միջոցառման հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է: "Vistula Sounds"-ը լինելու է ամենամյա միջազգային միջոցառում՝ օտարերկրյա և լեհ մասնակիցների, հյուրերի և ժյուրիի մասնակցությամբ։ Այն ունի համահունչ հայեցակարգ՝ համատեղելով տարբեր մշակութային, ժամանցային և կրթական միջոցառումներ՝ վոկալ, բեմական և միջմշակութային առումներով: Փառատոնի նպատակն է նաև հարստացնել Չեխոչինեկ քաղաքի լայնածավալ մշակութային և ժամանցային առաջարկը քաղաքի և շրջակա տարածքի բնակիչների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար բարձր մակարդակով գրավիչ միջոցառմամբ:
Լուսանկարում Սարը՝ "Vistula Sounds" փառատոնի գեղեցիկ և յուրահատուկ մրցանակով։ Այս մրցանակներին կարժանանան առաջին, երկրորդ և երրորդ տեղերի դափնեկիրները և փառատոնի երկու մրցույթների Գրան Պրի մրցանակակիրները: 32 մրցանակներ սպասում են իրենց տերերին, ով կարող է դառնալ ձեզանից յուրաքանչյուրը։ Այս նպատակով պետք է միայն մասնակցել մեր փառատոնին և դառնալ դափնեկիր։ Ցանկանում ենք հիշեցնել, որ փառատոնի հայտերը արդեն ընդունվում են, և կընդունվեն մինչև 2022 թվականի հունիսի 1-ը:
Փառատոնն անցկացվում է Լեհաստանի Կույավսկո-Պոմերանյան վոյևոդության նահանգապետի և մարշալի, Ալեքսանդրուվ պովյատի (շրջանի) ղեկավարի և Չեխոչինեկի քաղաքապետի պատվավոր հովանու ներքո: Մանրամասները Փառատոնի կայքում՝ Vistula Sounds .

Կայացել է «Իմ Հադրութ» երգի պրեմիերան (12 օգոստոսի, 2021)

Без имени 3 CopyՀադրութի տոնին՝ օգոստոսի 15֊ին ընդառաջ՝ արմատներով հադրութցի երգիչ Սար Սարգսյանը ներկայացրել է իր նոր՝ վոկալ «Իմ Հադրութ» ստեղծագործությունը։
«Իմ Հադրութ» երգը ավելին է, քան նվիրում: Այն նվիրված է բոլոր հերոսների հիշատակին, ովքեր նահատակվեցին հանուն Հադրութի, հանուն Արցախի, հանուն հայության ապագայի: Դա ճիչ է և իմ ունեցած զգացմունքների պայթյուն, դա իմ քայլն է հայրենիքի դեօկուպացման ճանապարհին: Սա կոչ է ամբողջ աշխարհին, որ ոչ ոք ցանկացած մեկի փոխարեն չհամարձակվի երբեք խլել ուրիշի տունը, պոկել արմատներից և պարտադրել այլ ճակատագիր: Կարդալ ավելին ․․․

Շուտով նոր երգի պրեմիերա՝ "Իմ Հադրութ" (20 հուլիսի, 2021)

Без имени 3 CopyՇուտով՝ Հադրութի Տոնին ընդառաջ, Սար Սարգսյանի նոր վոկալ ստեղծագործության պրեմիերան․ „ԻՄ ՀԱԴՐՈՒԹ”։ Տեքստը՝ Սոկրատ Խանյանի, երաժշտությունը՝ Արմենուհի Կարապետյանի, գործիքավորումը՝ Ալեքսանդրա Մաղաքյանի, ձայնագրման ռեժիսոր և համադրող՝ Ստեփան Բերուջանյան, ձայնագրությունը՝ „Spox music” ստուդիա (Վարշավա)։Պոստերի դիզայնը՝ Վալերի Այվազյանի և լուսանկարը՝ Միխալ Իգնարի։ Ի սրտե շնորհակալություն ենք հայտնում երգի հեղինակներին և  բոլոր նրանց ովքեր մասնակցություն են ունեցել երգի ստեղծման ու զայնագրության իրականացմանը,  իհարկե նաև՝  բոլոր աջակիցներին։ Շնորհակալ ենք ․․․

«Անմահների կանչը» (5 փետրվարի, 2021)

anmahneri kanch«Անմահների կանչը» երախտիքի խոսք է ուղղված Արցախյան Գոյամարտի հերոս զինվորներին։ Երգը կարծես երգվում է հենց զոհվածների անունից։ Ստեղծագործություն, որն այսուհետ կդառնա բոլոր ժամանակների պատերազմական օրերի հերոսապատման խորհրդանիշը։ Տեքստի հեղինակ՝ Աշոտ Հունանյան, երաժշտությունը՝ Արմենուհի Կարապետյանի, միքս և մասթերինգ՝ Կառնո Բաղդասարյանի և տեսահոլովակը՝ Iammedia։Ստեղծագործությունը կատարում են՝ Սար Սարգսյան /բարիտոն/, Գևորգ Կարամեթելյան /տենոր/ և Արմենուհի Կարապետյան /դաշնամուր/։ Տեսահոլովակը դիտել այստեղ՝ «Անմահների կանչը» ։

"Հայ Հոգին" (20 սեպտեմբերի, 2020)

20200926 134703Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ ծնունդ է առել 17 երկրներից 27 հայ երաժիշտների համախմբած` կոմպոզիտոր Արմենուհի Կարապետյանի, Մուշեղ Իշխանի բանաստեղծության հիման վրա գրված, «Հայ հոգին» նոր երգը։ Սարը նույնպես պատիվ ունեցավ մասնակից լինել այս գեղեցիկ նախաձեռնությանը՝ ներկայացնելով իր հայրենի Արցախը։

Սիրով հրավիրում ենք  դիտելու և ունկնդրելու այդ գեղեցիկ ստեղծագործության տեսահոլովակը (սեղմել այստեղ) :

«Արտակարգ հանդիպում» Սարի հետ (24 հունիսի, 2020)

20200628 195530Արցախի հանրային հեռուստատեսություն. «Արտակարգ հանդիպում» Սարի հետ։ Լրագրող-հաղորդավար Լիանա Ադամյանը Սարի հետ զրուցել է Համավարակի դեմ պայքարի եվրոպական՝ լեհական մոդելի եւ վտանգին «արագ դիմակայելու» հայկական օրակարգի մասին։ Կարդալ ավելին ․․․

Սարի լեհերեն առաջին կատարումը (3 դեկտեմբերի, 2019)

mamo 2ՍԻՐՈՎ ՁԵՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՇԱՏ ՍԻՐՈՒՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ: Ի ԴԵՊ ՍԱ ԵՐԳՉԻ ԼԵՀԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ Է, ԵՐԳԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՝ ՆԱՄԱԿ ՄԱՅՐԻԿԻՆ   List do Matki։ 

Ի ՍՐՏԵ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՈՎՔԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԶԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԵՎ ԻՀԱՐԿԵ ԲՈԼՈՐ ԱՋԱԿԻՑՆԵՐԻՆ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ․․․ Տեքստը՝ Ստանիսլավ Վերներ և Միրոսլավ Լեբկովսկի, երաժշտությունը՝ Ադամ Սկորուպկա, գործիքավորումը՝ Ալեքսանդրա Մաղաքյան, դուդուկ՝ Լևոն Թևանյան, ձայնագրման ռեժիսոր և համադրող՝ Միքայել Մարգարյան, ձայնագրությունը՝ „Delphy Records”(Վարշավա) & „Mi Prodactions”(Երևան)։ ՀԱՃԵԼԻ ՈՒՆԿՆԴՐՈՒՄ․․․

Սարի հարցազրույցը TOK FM-ի եթերում (20 նոյեմբերի, 2019)

1Ունկնդրեք Սարի լեհերեն լեզվով առաջին հացազրույցը TOK FM-ի եթերում։ Լոս Պոլանդոս՝ հայկական տեսանկյունից, հաղորդաշար՝ երեկոն TOK FM-ում, հաղորդավար՝ Պավել Սուլիկ։ Կարդալ ավելին ․․․

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում (2 սեպտեմբերի, 2019)