Concert lodz2023 թվականի ապրիլի 23-ին, Լոձ քաղաքի «Տեմպլում» համերգասրահում, ԼՈՁ քաղաքում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված արարողությունների շրջանակներում լեհաստանաբնակ հայ երգիչ՝ քնարական բարիտոն Սար Սարգսյանը հանդես կգա «Կռունկ Հայոց» խորագրով համերգային ծրագրով։ Ծրագրում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Դաշնամուրի նվագակցությունը կկատարի դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր Յակուբ Չեխը (Լեհաստան)։Կազմակերպիչներն են Լոձում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսությունը եւ «Նաիրի» հայկական կրթամշակութային կենտրոնը: