

Մենք նկատել ենք, որ 2024 թվականի սեպտեմբերից ի վեր ոչինչ չենք հրապարակել։ Կփորձենք համառոտ ամփոփել անցած տարին։ 2024 թվականի սեպտեմբերից Սարը շատ ակտիվ է եղել որպես միջազգային վոկալ մրցույթների ժյուրիի անդամ և նաև որպես հյուր է համերգային ելույթներով հանդես եկել արտասահմանյան տարբեր միջազգային փառատոներում, այդ թվում՝ Ռիգայում (Լատվիա), Վիլնյուսում (Լիտվա), Մալթայում, Սոֆիայում (Բուլղարիա) և Լյորետ դե Մարում (Իսպանիա)։ Իհարկե, ամենակարևոր իրադարձությունը «Vistula Sounds»-ի 4-րդ հրատարակությունն էր, որը այս տարի մեծ հաջողություն ունեցավ և տեղի ունեցավ օգոստոսի 12-ից 16-ը։ Հինգ հրաշալի օրեր՝ բազմազան ծրագիր, բազմաթիվ երկրներից արտիստների ներկայություն, հրաշալի համերգներ և սեմինարներ, այն դարձրին երաժշտական հուզմունքով և ոգեշնչմամբ լի ժամանակ։ Չեխոչինեկը դարձել է միջազգային և լեհական երգի մայրաքաղաք՝ լի 22 երկրների երաժշտությամբ։ Սարը՝ այս եզակի միջոցառման նախաձեռնողը և գեղարվեստական ղեկավարը, նույնպես ելույթ ունեցավ փառատոնի բեմերում։
Որպես SSCE հիմնադրամի փոխնախագահ և SSCE գործակալության գեղարվեստական ղեկավար՝ Սարը նաև խթանում է լեհական տաղանդը միջազգային բեմերում: Նրա ուղևորությունների ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ հանդիպումներ երաժշտական աշխարհի տարբեր ներկայացուծիչների հետ, ինչը զգալիորեն ազդում է SSCE հիմնադրամի, SSCE գործակալության և տարբեր միջազգային մշակութային հաստատությունների միջև համագործակցության վրա: Նրա նպատակներից մեկը Իրենա Սանտորի անվան «Vistula Sounds» միջազգային փառատոնի խթանումն է, որը 2026 թվականին կնշի իր 5-ամյակը։
Դուք կարող եք հետևել Սարի գործունեությանը նրա սոցիալական ցանցերի էջերում:
2024 թվականի սեպտեմբերի 19-ից 24-ը Սար Սարգսյանը Բուլղարիայում էր, որտեղ նրա գտնվելու առիթը բազմազան էր։ Նախ՝ սեպտեմբերի 19-ից 21-ը եղել է երկրի մայրաքաղաքում կայացած «Sofia Grand Prix» միջազգային երաժշտական փառատոնի ժյուրիի անդամ, որը կազմակերպել էր Բուլղարիայում "Sar Sargsyan Cultural Entertainment"-ի գործընկերը` «Festival Music Agency Artvoices» գեղարվեստական գործակալությունը։ Փառատոնի գալա համերգի ժամանակ Սարը 2025 թվականի «Vistula Sounds» փառատոնին պաշտոնական հրավերներ է ներկայացրել, որոնք, իր կարծիքով, ստացել են աշխարհի տարբեր երկրներից ամենահետաքրքիր երիտասարդ կատարոխները։ Սեպտեմբերի 22-ին նա որպես հյուր հանդես եկավ Պլովդիվում համերգին, որը կազմակերպել էր Բուլղարիայի հայկական եկեղեցին, որը նվիրված էր Բուլղարիայի և Հայաստանի անկախությանը։ Այնուհետ Սարը ելույթ ունեցավ Սոֆիայում «Օկտոբերֆեստ» փառատոնի շրջանակներում՝ մենահամերգով։
Սարի անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել վերոնշյալ բոլոր միջոցառումների կազմակերպիչներին հրավերի, ջերմ ընդունելության, հյուրընկալության և հիանալի կազմակերպման համար։
2024 թվականի օգոստոսի 13-17-ը Չեխոչինեկ քաղաքում անցկացվել է Vistula Sounds 3-րդ միջազգային վոկալ փառատոն-մրցույթը։ Այս եզակի միջոցառումը համատեղում է բարձրորակ երաժշտական ժամանցը, բեմական և վոկալ կատարողական կրթությունը, ինչպես նաև միջմշակութային կրթությունը, որը զուգորդվում է տուրիզմի զարգացման հետ, որոնք կենտրոնացած են Չեխոչինեկ քաղաքի, Կույավիայի և Պոմերանիայի շրջանի և Լեհաստանի վրա: Այս տարվա թողարկումը նվիրված էր Լեհական երգի առաջին տիկին Իրենա Սանտորին, ով միջոցառման 5 օրվա ընթացքում պատվավոր հյուրն էր:Փառատոնի պաշտոնական բացման և փակման համերգներում ներկայացվեցին տիկին Սանտորի երգերը նոր մշակումներով, այդ թվում՝ փառատոնի գեղարվեստական ղեկավար և միջոցառման հեղինակներից Սար Սարգսյանի կատարումներով։Լրացուցիչ տեղեկություններ՝ www.VistulaSounds.com
2023 թվականի դեկտեմբերի 25-ին լեհական պետական հեռուստատեսությամբ կայացավ «Աննա Գերմանը՝ մարդկանց սրտերում» վավերագրական ֆիլմի պրեմիերան, ֆիլմի ռեժիսորն է՝ հայտնի լեհ վավերագրող և ռեժիսոր Յադվիգա Նովակովսկան։ Լեհական էստրադային բեմի լեգենդար դեմքերի կողքին, «Լեհական երգի սպիտակ հրեշտակի» կյանքից անհայտ փաստեր նկարագրող ֆիլմում պատիվ է ունեցել հայտնվելու նաև Սար Սարգսյանը և իր հարգանքի տուրքն ու երախտագիտությունը հայտնել արտիստին, ում տեսնում է որպես իր "Պահապան հրեշտակը" արտիստիկ ձանապարհին, մեկը, ով ոգեշնչեց նրան և առաջնորդեց նրա գեղարվեստական և մասնավոր ճակատագիրը. առաջին համերգային ուղևորություն արտասահման, առաջին Գրան պրի մրցանակ, Սարի երկրորդ տուն, այսինքն՝ Լեհաստան և շատ ավելին...
Շատ շնորհակալություն տիկին Յադվիգա Նովակովսկային՝ այս հրաշալի նախագծին Սարի մասնակցության հրավերի համար։
Սիրով հարավիրում ենք դիտել ֆիլմը Լեհական պետական հեռուստատեսության կայքում. «Աննա Գերմանը՝ մարդկանց սրտերում»:
Լուսանկարը վավերագրական ֆիլմից:
Էջ 1, 6-ից
