Back to Top

Select your language

 

ornament

 
 
 
 

zdjęcie - Sar Sargsyan

 
 
 
 

Ստեղծագործական կենսագրություն


Սար Սարգսյանը ծնվել է 1981 թ. Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը: 2008 թ. ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան /ղեկավար` Ս. Կոլոսարյան/:

Սարը մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, ՈՒկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում, Լիտվայում, Իսպանիայում, Հունաստանում և այլուր: Մենահամերգային ելույթներով մասնակցել է «Պոլոնիա Կանտանս» և «ԱրտՊարկ» արվեստի փառատոններին (Լեհաստան 2016, 2017): 2012 թ. լույս է տեսել նրա անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը:Վոկալիստը թողարկել է 2 տեսահոլովակ՝ հիմնված Ռոմանոս Մելիքյանի «Վարդ» (2010թ.) և Վաղարշակ Կոտոյանի «Ինչպես երազ» (2011թ.) երգերի հիման վրա, ռեժիսոր Արտյոմ Հակոբյան։

Սարի երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում:

Սարը "Vistula Sounds" միջազգային վոկալ մրցույթ-փառատոնի հեղինակն ու գեղարվեստական ​​ղեկավարն է (Չեխոչինեկ, Լեհաստան), ինչպես նաև մի շարք միջազգային վոկալ մրցույթների ժյուրիի անդամ է:

Երգիչը ապրում և ստեղծագործում է Վարշավայում, սակայն հաճախ է ճանապարհորդում այլ երկրներ, որտեղ հնարավորություն է ստանում ներկայացնելու իր բացառիկ վոկալային ունակությունները և միևնույն ժամանակ քարոզելու հայ, ինչպես նաև այլ հայտնի կոմպոզիտորների երաժշտության գեղեցիկ ժառանգությունը և հանրաճանաչ հիթեր:



Մրցանակներ

 

  • «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է (Հայաստան 2012);

  • «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր (Հայաստան 2014);

  • «Վիկտորիա» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Լեհաստան 2014);

  • «Աբանիկո» 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր (Բուլղարիա 2015);

  • «Խորուս Ինսայդ սամմեր» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գավաթակիր ու ոսկե մեդալակիր (Իտալիա 2015);

  • «Խորուս Ինսայդ Քրոաթիա» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա 2015);

  • «Կաունաս Թալենթ» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա 2015);

  • «Գրան ֆիեստա» արվեստի միջազգային մրցույթի «Առաջին տեղ» և «Գրան Պրի» մրցանակակիր (Իսպանիա 2016);

  • «Մյուզիք Լիգ Թալենթ» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Լիտվա 2016);

  • «Սոֆիա Գրան Պրի» վոկալ միջազգային մրցույթի «Առաջին» մրցանակակիր (Բուլղարիա 2017);

  • Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրերին ու հուշամեդալին՝ «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» փառատոններին մասնակցելու համար (Հայաստան 2012, 2013, 2016):


Կարծիքներ


«Հանդիսատեսի հանդեպ մեծ հարգանք տածող մասնագետ։ Տպավորություն է ստեղծվում, որ երգելն ու բեմում ելույթ ունենալը նրա համար կյանքի իմաստն են։ Օժտված է գեղեցիկ բարիտոնային տեմբրով՝ ուշադրություն հրավիրելով յուրաքանչյուր ստեղծագործության տեքստի և պատշաճ մեկնաբանության վրա:»


Գրաժինա Բրոձինսկա/Լեհական երաժշտական ​​բեմի առաջին տիկին, երգչուհի - Լեհաստան/


***


«Նա իր գործի իսկական գիտակ է, պրոֆեսիոնալ, իսկ որպես մարդ՝ պարզ ու անմիջական։»


Մարինե Մեսրոպյան/Մշակույթի վաստակավոր գործիչ, դիրիժոր - Արցախ/


***


«Լիարժեք և հասուն ձայն, որը արտահայտում է տեմբրային երանգների ողջ ներկապնակը բոլոր ռեգիստրներում, ձայն, որը առանձնանում է դինամիկ և լեցուն հնչողությամբ։ Հեռանկարային և փայլուն կարիերայով երգիչ է։ Երգչախմբային և վոկալ միջազգային մրցույթների հարգարժան ժյուրիի անդամ է։»


Պասկուալե Վելենո/Դիրիժոր – Իտալիա/


***


«Սար Սարգսյանը ունի հիյանալի քնարական բարիտոն։Նա վարպետորեն տիրապետում է իր ձայնին, ունի բարձր կատարողական ճաշակ, մշտապես գտնվում է ստեղծագործական պրպտումների մեջ․ ավելացնելով իր մասնագիտական փորձառությունը և նորացնելով երգացանկը։ Նրա ձայնը օժտված է զարմանալի գունեղությամբ, իր տեմբրով ու լեցունությամբ ներթափանցում է հոգու խորքը։»


Վիլլի Վայներ/Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր - Հայաստան/Իսրայել/


***


«Երաժշտականությամբ օժտված, գեղեցիկ թավշյա բարիտոն, վառ արտահայտված բեմական տաղանդով։ Նա դասական երգեցողությունը տեղափոխեց դեպի նոր ժամանակակից ուղղություն, որը շատ արդիական է ու հասանելի հասարակության բոլոր խավերի համար։»

Կարինե Կարապետյան/Երգչուհի, պրոֆեսոր - Հայաստան/

 

***

 

«Սար Սարգսյանը փայլուն երաժիշտ է, երգիչ։Սարը կատարում է Միքայել Թարիվերդիևի տարբեր երաժշտությունը։ Այն նրան հարազատ է իր պարզությամբ, ջերմությամբ և մարդկայնությամբ։ Ես երախտապարտ եմ Սարին՝ երաժշտությանը և նրա լավագույնին նվիրվածության համար, ինչպես նաև, նրա բացարձակ ոչ հեշտ երգացանկի մեկնաբանության համար, երգացանկ՝ բոլորի կողմից ծանոթ, բայց ոչ հեշտ մեկնաբանության տրվող։»

 

Վերա Թարիվերդիևա/Երաժշտագետ, կոմպոզիտոր Մ․ Թարիվերդիևի այրին - Ռուսաստան/

 

***

 

«Այսօրվա երաժշտական կենցաղի խայտաբղետ միջավայրում Սար Սարգսյանի երգեցողությամբ «Կարոտ» ձայներիզն առանձնանում է հայկական դասական ռոմանսի և երգի վարպետների բարձրարժեք երկերի հնչողությամբ։ Երգչի կատարումները երաժշտական են, զգացմունքային, առկա է նաև որոշակի ճաշակը։ Անշուշտ, ներկայանում է Սարի երաժշտական կրթությունը։»

 

Արաքսի Սարյան/Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր - Հայաստան/

 

***

 

«Երբ ունկնդրեցի Սարի «Կարոտ» սկավառակը, նախ ինձ հաճելի զարմացրեց հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները, և որ ամենակարևորն է՝ արված է ճաշակով փոխադրումներ, գործիքավորում, բայց պահպանված է մայր մեղեդին ու հնչում է շատ թարմ ու հաճելի։»

 

Դավիթ Ղազարյան/Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր - Հայաստան/